ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ Ակունք համայնք ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72, akunq.kotayq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2024թվականի N 1057-Ա
ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով հողային օրենսգրքի 2-րդ, 9-րդ և 35-րդ հոդվածների պահանջները,Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի 17 սեպտեմբերի N 1066-Ն որոշման կարգի 7-րդ կետը, հաշվի առնելով Նշան Միհրանի Սաֆարյանի ընտանիքի կողմից կատարված մելորատիվ աշխատանքները, Նշան Միհրանի Սաֆարյանի դիմումը՝ որոշում եմ.
- Նշան Միհրանի Սաֆարյանին, Արմենուհի Արամայիսի Սաֆարյանին, Սոննա Նշանի Սաֆարյանին և Լուդվիգ Նշանի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք հողային բարեփոխումների և սեփականաշնորհման քաղվածք / 07-036-0118-ից կադաստրային ծածկագրով, 0․3հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական 4-րդ կարգի վարելահողի:
- Վերը նշված հողատեսքի փոփոխությունը սահմանված կարգով ներառել ընթացիկ տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում:
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ. Ակունք