Ուրբաթ, 29 Ապրիլի 2022թ. ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ |  Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, 2022 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Կոտայքի մարզի Ակունք համայնքում շաբաթօրյակի արդյունավետ իրականացման համար պարտադիր է բոլորի մասնակցությունը. թե՛ համայնքապետարանի, մասնավոր կազմակերպությունների ու ՀՈԱԿ-ի աշխատակիցների, թե՛ համայնքի բնակչության մասնակցությունը: Համապետական շաբաթօրյակի իրականացման համար Ակունքի համայնքապետարանը ձեռք է բերել անհրաժեշտ բոլոր պարագաները: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքները արդյունավետ իրականացնելու նպատակով կազմվել է համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան:Նախատեսվում է համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Հարգելի՛ բնակիչներ, համապետական շաբաթօրյակին Ձեր մասնակցության համար 2022 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 10.00-ին, կարող եք ներկայանալ Ակունքի համայնքապետարան՝ շաբաթօրյակի իրականացման վայրերի և տեխնիկական պայմաններին ծանոթանալու համար: Կից ներկայացնում ենք Ապրիլի 30-ի համապետական շաբաթօրյակի Ակունք համայնքի մաքրման տարածքների քարտեզները: |
|
|